00:00:00

Բոլորը պետք է գան․ Իշխան Սաղաթելյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԱԺ գնալ-չգնալու մասին

16:01, 26 մայիս 2022 Քաղաքականություն

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ԱԺ արտահերթ նիստին մանսակցելու են երկու ընդդիմադիր խմբակցությունները, եթե հաշվի առնենք օրինակ Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն ԱԺ-ում այլևս անելիք չունի։

 

Սաղաթելյանը հայտարարեց, որ արտահերթ նիստի պահանջը ներկայացրել են երկու ընդդիմադիր խմբակցությունները․ «Քանի որ երկու խմբակցությունների նախաձեռնությունն է, ինձ թվում է, որ բոլոր պատգամավորները պետք է ներկա լինեն»։

 

«Այստեղ խնդիրը մեծամասնությունն է՝ ներկա լինելու են, թե՝ ոչ։ Իրենք երկու ճանապարհ ունեն՝ կամ պետք է գան նիստին և հիմնավորեն, թե ինչու են դեմ կամ ձեռնպահ քվեարկում փաստաթղթին, այսինքն՝ հիմնավորեն, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, կամ պետք է տապալեն նիստը։ Երկու պարագայում էլ մտնում են փակուղի։ Ամենևին պատահական չէ այս արտահերթ նիստի նախաձեռնությունը»,-հավելեց նա։

 

Սաղաթելյանն ընդգծեց, որ խորհրդարան գնում են իրենց օրակարգով, ոչ թե օրինակ քննարկելու համար պետական կառույցներում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին օրենքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր