Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր անաշխատության վերաբերյալ բժշկական տեղեկանք է ներկայացրել ԱԺ նախագահին, խնդրելով իր բացակայությունները հարգելի համարել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ խոսքն անձնական տվյալներին է վերաբերում Ծովինար Խաչատրյանը հրաժարվեց հայտնել տվյալ պատգամավորի անունը։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո մի քանի թիմակիցներով քննարկել են տարբերակ, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։
Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։
Irakanum.am