Վաղը մեր հերոս տղերքի ծնողները ԲԴԽ-ի դիմաց անելու են ակցիա և դիմել են մեզ, որ միանանք իրանց։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա անելիքները։
«Վաղը 10։30 լինում ենք ֆրանսիայի հրապարակում, կգնանք ԲԴԽ ու կանենք ինչ անհրաժեշտ է, իսկ 15։30 նորից կլինենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պատշաճ կերպով դիմավորենք Չերնոգորիայի պատվիրակությանը »,- ասաց Սաղաթելյանը։