00:00:00

Իշխան Սաղաթելյանի «զադերժկան» շատ թանկ գին կարող է ունենալ

22:47, 25 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն  այսօր հայտարարել է, թե Բաղրամյան 26 հասեցեյում գտնվող նախագահականն ու հարևանությամբ տեղակայված Անվտանգության խորհրդի շենքերը երկու ժամով շրջափակելն աննախադեպ էր։ Թե իրականում այդ գործողության հատկապես որ հատվածն էր աննախադեպ, թերևս Սաղաթելյանը կիմանա, բայց առնվազն զարմանալի ու տարօրինակ է, որ Սաղաթելյանը որոշում է կայացրել հենց այն օրը շրջափակել նախագահականը, երբ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը երկրում չէ։ Այնպես չէ, որ Խաչատուրյանը Հայաստանում լինելու դեպքում այդ երկու ժամանոց գործողությունը աննախադեպ որակելու առիթ կլիներ։ Խաչատուրյանը նույն Արմեն Սարգսյանն է, այսինքն մեր երկրում կատարում է «անգլիական թագուհու» ֆունկցիա։ Խաչատուրյանը շարքային դիտորդ է, ով նախորդի օրինակով ընդամենը հետևում է Հայաստանում և Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Բայց վերադառնանք բուն թեմային։

Նույն Իշխան Սաղաթելյանն ու դիմադրության շարժման մյուս անդամները ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն է ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը, որ նա ծախել է Արցախն ու այդպես շարունակ։ Այդ դեպքում պարզ տրամաբանական հարց է առաջանում, ինչու՞ է Իշխան Սաղաթելյանը խուսափում Նիկոլ Փաշինյանի հետ «առերեսումից»։ Փաշինյանի նստավայրը Հանրապետության հրապարակում է, բայց ոչ մի օր Իշխան Սաղաթելյանը հարգելի հայրենակիցներին կոչ չարեց շրջափակել կառավարության շենքը։ Յուրաքանչյուր հինգշաբթի տեղի է ունենում գործադիրի նիստ և թերևս հարմար օր է պայքարի գործողություններն իրականացնել հենց Կառավարության շենքի դիմաց, բայց տարօրինակ զուգադիպությամբ հինգշաբթի օրերին Իշխան Սաղաթելյանը որոշում է անհնազանդության ակցիաներ իրականացնել ասենք Բանգլադեշում։

Կամ ինչու՞ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այսօր խորհդրարանի շենքը չշրջափակեցին։ Չենք խոսում նաև այն մասին, որ Փաշինյանին ուղղվելիք բազմաթիվ հարցեր կային, հատկապես Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որոնք խորհրդարան- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրները կարող էին ուղղել։ Արդարացումները, թե Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն կմանևրեր, կստեր տեղին չեն։ Կարող էին այդ ամենը արձանագրել։ Այս ամենի փոխարեն «Հայաստան» դաշինքում որոշել էին «պատմական» հարցուպատասխան կազմակերպել քաղաքացիների հետ։ Սա մեղմ ասած այս բախտորոշ ժամանակահատվածում ամենավերջին բանը կարող էր լինել, որ պետք է անեին հայրենիք փրկողները։

Մեկ ամիս շարունակ դիմադրության շարժման առաջնորդները «սիթի տուր» են կազմակերպել ամբողջ Երևանով։ Դժվար թե չորրորդ անգամ Սասունցի Դավթի արձանի մոտից Ֆրանսիայի հրապարակ գալու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատի Իշխան Սաղաթելյանի մղումներն ու հրաժարական ներկայացնի։ Փողոց դուրս եկող քաղաքացին հստակ գործողություններ է պահանջում, իսկ որ փողոցում բազմահազար քաղաքացի կա, ընդունում են նաև իշխանական հաշվիչ «մեքենաները», պարբերաբար թվեր ներկայացնելով, որի ժամանակ անգամ խոտովանում են, որ ցույցին մասնակցողների թիվը գերազանցում է տասը հազարը։ Հետևաբար ինչումն է «զադերժկան»։ Սրա պատասխանը հանրությունը նախ և առաջ պետք է ստանա Իշխան Սաղաթելյանից, բայց ուշացնելը կարող է շատ թանկ նստել, հատկապես, որ Սաղաթելյանը ցանկանում է օր առաջ Ազգային Ժողով վերադառնալ։ Չնայած գուցե բարին էլ հենց դա է։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր