Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Ուկրաինայում մղվող մարտական գործողությունների ժամանակ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է 90 ՀԱՏ ԲԱՅՐԱՔԹԱՐ, ընդ որում այս ցանկում միայն օդում՝ մարտական պայմաններում, ոչնչացվածներն են և այս թվում չեն հաշվվում գետնի վրա ոչնչացվածները:
Ըստ ռուսական աղբյուրների՝ Բայրաքթարը համեմտականորեն խոշոր է, այն դանդաղաշարժ է և վատ մանևրող, ընդ որում մեկ թռիչքի ընթացքում այն ի վիճակի է հարվածել միայն մեկ օբյեկտի: Հենց վերջին հանգամանքն էլ օգնում է համեմատականորեն ԱՆՎՏԱՆԳ պայմաններում ոչնչացնել Բայրաքթարը՝ այն բանից հետո, երբ Բայրաքթարը սպառած է լինում իր ողջ զինամթերքը և բռնած է լինում վերադարձի ուղին, ցամաքային ՀՕՊ կայանը միացնում է իր ռադարը և, չվախենալով պատասխան հարվածից, հարվածում է Բայաքթարին:
Անխոցելի զենք ՉԿԱ և ՉԻ ԼԻՆԻ, ամեն մի զենք ունի իր հակազենքը, այլ հարց է, որ... ամեն մի բանակ չէ, որ ունի այդ հակազենքը: Ռուս-Ուկրաինական պատերազմի փոքրիկ մի պլյուսը մեզ համար՝ Բայրաքթարների անխոցելիության և սուպեր-զենք լինելու մասին միֆը, ինչպես և սպասելի էր, ՀՕԴՍ ՑՆԴԵՑ: