Մայիսի 25-ին Գորիսում 2022թ. Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպանն այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, որին նվիրաբերվել է ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։
Ռենտգենյան նոր սարքավորումները հեշտացնում են հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում են կլինիկական որոշումների կայացումը: ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրի շրջանակներում Գորիսի բժշկական կենտրոնը եղել է ստացող հիվանդանոցներից և մատակարարվել է 1 էլեկտրասրտագրման ապարատով և 3 թթվածնի կոնցենտրատորներով, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։
Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերը այցելեցին նաև Գորիսի պոլիկլինիկաների պատվաստման վայր, որտեղ հանդիպեցին 65+ մարդկանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։