Դա իսկապես խայտառակ շոու էր։ Քաղաքական գործչին, քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք։ Այս մասին խոորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ խոսելով, երեկ ԱԳ նախարարությունում ընդդիմադիր պատգամավորների քայլերի մասին։
«Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական արտոնությունները, մուտք են գործել ԱԳՆ շենք՝ քննարկելու, ենթադրում եմ ինձ հարցեր ուղղելու ու պատասխաններ ստանալու, և այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք են դրսևորել։
Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են բավականին սառնասիրտ դրսևորել իրենց, իսկ մյուս կողմը բավականին անպատկառ է պահել իրեն»,-ասաց նա։
«Ինչ վերաբերում է Արցախի դրոշ փակցնելուն, տեղադրելուն, այդ մարդիկ 30 տարի են ունեցել դա անելու, բայց ես չեմ նկատել, որ նրանց մի մասը, ովքեր եղել են իշխանության մաս, զարդարեն ԱԳՆ շենքն Արցախի դրոշներով, կրեն այդ դրոշներն իրենց կոստյումների վրա»,-հավելեց նա։