00:00:00

«Պետք է ընդդիմությանը չխանգարել, որ մինչև քոք մաշեն»․ Փաշինյան

17:18, 25 մայիս 2022 Քաղաքականություն

«Տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների և այս պրոցեսներին չմիանալու համար»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմության գործողությունների մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաև կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առջև քաշած քաղաքական կարգախոսը մի փոքր այլ տրամաբանությամբ։ Եթե հիշում եք, այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ Հիմա մենք տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականցնել, այդ ուժն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը։ Կարծում եմ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև քոք մաշեն»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր