00:00:00

Ա․ Սիմոնյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԺ վերադառնալու մասին

15:43, 25 մայիս 2022 Քաղաքականություն

Արդեն կլինի մեկ ամիս Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում աշխատանքի ու չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը ընդդիմադիր պատգամավորների փոխարեն ներկայացրեց հարակից զեկուցումը։

«Այսինքն ստացվում է, որ մենք իրենց գործը անում ենք հերիք չի, մի հատ էլ խանգարում են, որ մենք մեր գործը չկարողանանք անել, բայց անկախ դրանից՝ պետական ինստիուտները, Ազգային ժողով շարունակելու են նորմալ աշխատել»,– ասաց նա։

Բաբկեն Թունյանը նշեց, որ իրեն շատ են հարցնում, թե ինչ  է լինելու, երբ են գալու ընդդիմադիրները Ազգային ժողով։  «Ես չգիտեմ, ինձ էլ է հետաքրքիր, քանի որ իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը չեմ ուզում գտնել։ Բայց ես այլևս չեմ պատկերացնում, թե տնտեսության, սոցիալական վիճակի, մնացած ոլորտների մասին մտահոգություններ հնչեցնելու հետ միաժամանակ, ոնց կարելի է նման անպատասխանատու ձևով վերաբերվել սեփական աշխատանքին։ Էլի ասելիքներ կան, բայց ուրախ կլինեմ, որ մեր գործընկերները նստած կլինեն և իրենց նայելով այդ հարցերը կհնչեցնենք»,– ասաց նա։

Այս ասվածին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Մի շտապեք, մի մասը կարող է նստած չլինեն»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր