Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, վերադառնալո՞ւ են խորհրդարան։
Այսօր լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով․ «Այդ մասին շատ հստակ ու բազմաթիվ անգամ հայտարարել ենք»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի են վերադարձել այս ընթացքում, Սաղաթելյանի խոսքերով ակնհայտ է՝ եթե շարժումը չլիներ, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ․ «Առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում էր հանձնել երկիրը։
Վերջին բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Ես վստահ եմ, որ բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը ժամանակ է խնդրել Ալիևից ու մյուս գործընկերներից՝ հույս ունենալով, որ մթնոլորտը կթուլանա, կամ կկարողանան կասեցնել»։