Ֆրանսիայի հրապարակից առավոտյան մեկնարկած երթը քիչ առաջ անցավ Ազգային ժողովի մոտով։
Նշենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին ոստիկանական մի քանի շերտ պատ է կազմված։ Այն պահին, երբ երթի մասնակիցներն անցնում էին խաչմերուկով, ոստիկանները սկսեցին հատուկ ձայներ հանել՝ իրենց մահակներով հարվածելով վահաններին։
Քաղաքացիներն իրենց հարթին վանկարկում էին՝ ամոթ։
Ոստիկանական պատ է կազմվել նաև նախագահականի մոտ, ուր այս պահին հասել են քաղաքացիները։