Այն ինչ կատարվում է հրապարակում, կամ առավոտյան մի քանի ժամով, որևէ կերպ չի օգնում, այլ վնասում է երկրին։ Եթե մի հարթակում ասում են, որ Հայաստանն է պատերազմը սկսել ու դու գնում ես ինչ որ դատարան ու ասում ես հարևան պետությունն է էսինչ տարածքում էթնիկ զտումներ իրականացրել, ապա միանգամից ասում են, որ ձեր հրապարակներում ասում են, որ դուք եք պատերազմը սկսել։
Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում․
«Էն հարցերը, որ բարձրացվում են հրապարակում, դրանց պատասխանները ստացվել են 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում։ Էս շարժումը պարզապես որոշ քաղաքական գործիչների իմիջը փրկելու հարց է։ Ես ինֆորմացիա ունեմ, որ նրանց շրջանում մի հարց է քննարկվում, որ եթե մենք հիմա որևէ գործողություն չենք անում, ուրեմն այլևս որևէ շանս չենք ունենալու վերարտադրվելու։
Որքան էլ որ մեր հանրությունը չի ընդունում, մեծամասնությունը նույնիսկ ատում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանք հմուտ քաղաքական գործիչներ են։ Հաշվարկել են, որ այլևս ՀՀ քաղաքական դաշտում որևէ շանս չունեն և այս իրավիճակը պետք է օգտագործեն տարբեր մանիպուլյացիաներով ՀՀ-ում լարված իրավիճակ ստեղծելու: Իրենք ամեն ինչ կապկում են, մեր 2018-ի գործողությունները: Կապկելով որևէ տեղ չեք հասնելու»։