00:00:00

(VIDEO) ՊՊԾ պետը ձախողել է ԱԳՆ շենքը «ապաշրջափակելու օպերացիան»

21:16, 24 մայիս 2022 Քաղաքականություն

Այսօր Դիմադրության շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացրել Երևանում, մասնավորապես՝ երկար ժամանակով շրջափակել է արտգործնախարարության և հարակից նախարարությունների շենքերի մուտքերը։ Խաղաղ անհնազանդության ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մուտք են գործել ԱԳՆ շենք՝ զրուցելու աշխատակիցների հետ։ Մինչ ընդդիմադիր պատգամավորները ԱԳՆ շենքում էին՝ կարմիր բերետավորների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց։ Ընդդիմադիր պատգամավորները ստիպված էին դուրս գալ շենքից՝ իրավիճակը վերահսկելու համար։ Թե որն էր մեծաթիվ ցուցարարներին հրմշտելու նպատակը, ինչ խնդիր էր փորձում դրանով լուծել կարմիր բերետավորների ջոկատը, այդպես էլ անհասկանալի մնաց։

AntiFake.am–ի տեսախցիկը ԱԳՆ շենքի մոտ ֆիքսել էր նաև, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հայտնվում փակված մուտքերից մեկի մոտ՝ ոստիկանների հետևում, որից հետո ոստիկանները սկսում են հրմշտել ցուցարարներին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր