Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:
Սահմանազատման հարցով Մհեր Գրիգորյանը բանակցություններ կվարի Ադրբեջանի փոխվարչապետի հետ, ով ծնվել և սովորել է Հայաստանում: Ադրբեջանական հանձնաժողովը գլխավորող Շահին Մուստաֆաևը ծնվել է 1965թ. հունիսի 13-ին Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ավարտել Նոյեմբերյանի թիվ 2-րդ դպրոցը։ Վերջինս բարձրագույն կրթություն ստացել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Հայտնի է նաև, որ Մուստաֆաևը տիրապետում է հայերենին։