Նորք Մարաշ և Ավանի համար 12 պոլիկլինիկայի շենքային պայմանները կբարելավվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երկու պոլիկլինիկաների նախահաշվարկային փաստաթղթերը արդեն կան և մոտ օրերս մրցույթ կհայտարարվի։«Շենքային պայմանները բարելավելուց հետո նոր կքննարկենք շենքերը համապատասխան սարքավորումներով ապահովելու հարցը,որպեսզի կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-ասաց նա։