00:00:00

Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան

13:23, 24 մայիս 2022

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոփն Մանուկյանին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.

«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:

Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել եւ նա փորձել է սաստել սադրիչներին:

Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուսընկերները:

Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»:

Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը, ով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, ձերբակալվել է Գյումրիում տարեց քաղաքացիներին ծեծի ենթարկելու գործով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր