Երևանի ավագանու 8-րդ շրջանի հերթական նիստը կկայանա հունիսի 21-ին՝ ժամը 11։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստի մեկնարկին ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով փոխարինում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Լևոն Հովհաննիսյանն ասել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Նրա մանդատը կտրվի Տիգրան Մակարյանին։
Նիստի օրակարգում 25 հարց է, հերթական նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ։