Դիմադրության շարժման անդամներից մեկը AntiFake.am–ին տեսնյութ է տրամադրել և պատմել, թե ինչպես է «ARM 00000» պետհամարանիշով Մերսեդես մակնիշի Մայբախը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին, հայտնվել Դիմադրության շարժման երթերից մեկի ժամանակ, իջել մեքենայից և հրահանգներ տվել ոստիկաններին։ Մեր ուշադրությունից չվրիպեց ՔՊ–ականի գործարար եղբոր մեքենայի «գոլդ» պետհամարանիշը։
Տեսանյութի և AntiFake.am–ին փոխանցված տեղեկությունների առնչությամբ 2 հարցադրում ունենք իրավապահ մարմիններին․
- Արդյո՞ք «ARM 00000» ձևաչափով պետհամարանիշը օրինական է Հայաստանի Հանրապետությունում։
- Ի՞նչ հիմքով է իշխող ուժի պատգամավորի գործարար եղբայրը հրահանգավորում ընդդիմության երթի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին։
Նշված հարցադրումներով AntiFake.am–ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որի պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում․
Աղբյուր՝ AntiFake.am