Ժողովուրդ կա այսպիսի առաջարկություն քաղաքացիների կողմից, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հիմա բարձրանան ԱԳ նախարարություն ու մոտիկից ԱԳ նախարարության բոլոր պաշտոնյաներին, ովքեր գտնվում են շենքում փոխանցել ձեր ուղերձը, որ իրենք Արցախ հանձնելու իրավունք չունեն ու Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Քիչ առաջ ԱԳՆ-ի մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ստանալով ներկաների համաձայնությունը՝ Սաղաթելյանը հայտարարեց, որ պատգամավորները հենց հիմա բարձրանում են ԱԳՆ շենք՝ տարբեր սենյակների տարբեր պաշտոնայներին փոխանցելու ժողովրդի ուղերձը։
Նա կոչ արեց ոստիկաններին ապահովել իրենց մուտքն ԱԳ նախարարություն։