00:00:00

Բնակարաններ՝ Երևանում ու Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածու և միլիոններ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը

00:43, 24 մայիս 2022 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Ըստ հայտարարագրի՝ նա համասեփականատեր է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող 1 հողամասի, 3 բնակարանի՝  երկուսը Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկը՝ Իսպանիայի Ալիկանտե Արենալես Դել Սոլ Էլչե քաղաքում, ինչպես նաև 3 ավտոկայանատեղի՝ Կենտրոն վարչական շրջանում:

 Հակոբյանը հայտարարագրել է նաև 4 շարժական գույք՝ 2 «Մերսեդես-Բենց» և 1 «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «HARLEY» մակնիշի մոտոցիկլ:

Ընդդիմադիր պատգամավորը թանկարժեք ժամացույցների հավաքածուի մեջ ներառված է 6 ժամացույց, որոնցից որոնցից երկուսն արժեն 20 հազար դոլար, մեկը՝ 6 միլիոն դրամ: Մյուս երեք ժամացույցները նվեր են՝ 17 հազար դոլար, 11 և 12 միլիոն դրամ արժողությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարագրել է բանկերում պահվող 3 միլիոն 668 հազար դրամ, 248 հազար 551 դոլար և 232 հազար եվրո:

Որպես կանխիկ գումար Հակոբյանը հայտարարագրել է 15 միլիոն 70 հազար դրամ, 75 հազար 400 դոլար և 208 հազար 800 եվրո:

Որպես եկամուտ Վահե Հակոբյանը նշել է, որ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ից ստացել է 210 հազար դրամ ապահովագրություն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ 42 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 4 միլիոն 108 հազար դրամ:

Վահե Հակոբյանը նաև հիփոթեքային վարկ ունի՝  149 հազար 785 եվրո։

Ընդդիմադիր պատգամավորի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, կրկին համատեղ սեփականությամբ և կրկին՝ Աջափնյակում, Կենտրոն վարչական շրջանում մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ:

Թարկարժեք իրերի թվում Էլիզաբեթ Պետրոսյանը հայտարարագրել է 3 ժամացույց՝ 2-ը 20 հազարական դոլար, մեկը՝ 10 հազար դոլար արժեքով։

Պատգամավորի կինը հայտարարագրել է նաև 1 ջրանկար՝ 18 հազար դոլար արժողությամբ, 1 յուղանկար՝ 150 հազար դոլար արժողությամբ, և 1 նկար՝ 200 հազար դոլար արժողությամբ, որոնք ստացել է որպես ժառանգություն։

Դրամական միջոցներ բաժնում պատգամավորի կինը ներկայացրել է 5 միլիոն 243 հազար դրամ: Պետրոսյանը «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ից ստացել է 5 միլիոն դրամ փոխառություն: Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 150 հազար դոլար, 40 հազար եվրո և 4 միլիոն 50 հազար դրամ:

Էլիզաբեթ Պետրոսյանը «Հանրային Դիվանագիտություն» ԲՀԿ-ից ստացել է 6 միլիոն 600 հազար դրամ, «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ՍՊԸ-ից՝ 36 միլիոն 536 հազար դրամ աշխատավարձ: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 10 միլիոն 980 հազար դրամ՝ որպես հիփոթեքից ստացված եկամտահարկի վճար, նաև՝ 481 հազար 500 դրամ պարտադիր կուտակային վճարի գերավճարների վերադարձ:

Էլիզաբեթ Պետրոսյանը ևս վարկ ունի, 202 միլիոն 191 հազար դրամ արժողությամբ վարկը նախատեսված է եղել 2 բնակարան, 3 ավտոկայանատեղի գնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր