00:00:00

Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պատերազմից հետո ապրում են «ոսկե դարի» սինդրոմով․ Անի Սամսոնյան

07:53, 23 մայիս 2022 Քաղաքականություն

Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պատերազմից հետո ապրում են «ոսկե դարի» սինդրոմով: Այդ մարդիկ խցանվել են անցյալի մի իրականության մեջ, որը եղել է կեղծ, բայց արտաքնապես գրավիչ: Այդ մարդիկ կարոտում են խաբեության մեջ ընկղմված իրենց անհոգ, քաղցր, կիսախաղաղ կոմֆորտի օրերը և ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ քարուքանդ է արել բոլոր այդ պատրանքները: 

 

Ոչ մի կերպ չընդունելով իրականությունը և լցված ատելությամբ ներկայի նկատմամբ` նրանք նախընտրում են ապրել անցյալով, կարոտել անցյալը և անիծել բոլորին այդ անցյալը իրենցից գողանալու համար: 

 

Այս հոգեբանության մեջ մարդը առաջ չի շարժվում և սա խնդիր է մի երկրի համար, որն առաջ շարժվելու   նպատակ է դրել: Հասկանալի է, նաև, որ մյուս կողմից ապագայի անորոշությունն է ստիպում մարդուն հոգեբանորեն խարխափել արդեն իսկ ապրած և գեղեցիկ ընկալված այդպիսի անցյալում:

 

Դադարեք ատել, անիծել, հարձակվել մարդկանց վրա ձեզ սթափեցնելու համար, քինախնդիր լինել, կառչել միայն անհաջողություններից ու խղճալ ինքներդ ձեզ:

 

Մենք ապրում ենք այն իրականությունը, որին արժանի ենք: Մտածեք ԱՅՍ մասին:

 

Լավ շաբաթ եմ մաղթոմ բոլորին։

 

Անի Սամսոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր