00:00:00

Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել

17:37, 21 մայիս 2022

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։

 

«Հայտնում ենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել է մոտ 18 մլն դրամ, որը ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը Snap երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր