00:00:00

Պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է պաշտոնից․ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումը

19:54, 21 մայիս 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 16-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պոլիկլինիկաներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից։

 

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

1. Կարեն Թորոսյանին՝ 2022 թվականի մայիսի 16-ից ազատել «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն

ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Արմինե Գևորգյանի վրա»։

 

Ավելի վաղ Iravaban.net-ը հայտնել էր, որ քաղաքապետի որոշմամբ 5 պոլիկլինիկաների տնօրեններ են ազատվել պաշտոնից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր