00:00:00

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․ Խամոյանը զանգ է ստացել ոստիկանությունից

15:54, 21 մայիս 2022 Քաղաքականություն

Ես ներում եմ Նանեին 

 

Այսօր զանգ եմ ստացել ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում հայտնի միջադեպի գործով։ Հարցը՝ ունեմ բողոք, թե՝ ոչ։ Այն, որ իշխանության ամենամեծ փայատեր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի լրագրողի արարքում հանցակազմ կա, դա երեւում է անգամ աղջկա պատրաստած տեսանյութից, ուր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բայց ես ներում եմ Նանեին։ 

 

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին։

 

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ այս իշխանությունները միջոց չեն խնայում իմ եւ մեր պայքարի ընկերների դեմ ամենակեղտոտ քարոզչությունն անելու, գաղտնալսելու, հետեւելու, ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։ 

 

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ իշխանությունն ամեն օր տասնյակ սադրիչներ է գործողում ընդդիմության հանրահավաքներին, այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավում նույնիսկ ծերերի, որ հետո գործեր հարուցի եւ ազատությունից զրկի սադրանքներին տրված իմ հայրենակիցներին։ 

 

Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մենք մերժում ենք սեւն ու սպիտակը, մենք միասնակամություն եւ համերաշխություն ենք ուզում բերել մեր պառակտված երկրին։ 

 

Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մեր պայքարը նաեւ Նանեի եւ նրա նման մոլորված մեր մյուս քույրերի եւ եղբայրների համար է։

 

Ագնեսա Խամոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր