00:00:00

Իշխանավորներն ու չինովնիկները չպետք է իրավունք ունենան հավատարմագրումից զրկելու լրագրողին. Արամ Աբրահամյան

12:36, 21 մայիս 2022 Քաղաքականություն

Իշխանավորներն ու չինովնիկները չպետք է իրավունք ունենան հավատարմագրումից զրկելու լրագրողին` անկախ այն բանից, թե ինչպես է նա իրեն պահում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝  անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

«Իդեալական կլինի, եթե նման խնդիրները մնան ոչ թե իշխանության հայեցողությանը, այլ լրագրողների ներքին շրջանում:  Մանսավորապես պատշաճ վարք դրսեւորած լրագրողի հավատարմագրումից զրկելու հարցը կլուծեն այդ ոլորտում մասնագիտացած հասարական կազմակերպությունները»,-հավելեց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր