Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Շատնե-Մալաբրի կոմունայում դպրոցի ճաշարաններից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։ Տուժել է 363 աշակերտ և 20 մեծահասակ։
France Bleu ռադիոկայանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին։
Ախտանիշների մասին, ինչպիսիք են սրտխառնոցը, որովայնի շրջանում ցավը, փսխումը կամ փորլուծությունը, հայտնել են ճաշարանում ճաշող աշակերտները, ուսուցիչները և անձնակազմը:
Երեք անչափահաս հոսպիտալացվել է. Թունավորման պատճառները դեռ պարզված չեն։
Ճաշարանի համար սննդամթերք մատակարարող ընկերությունը դեռ չի պատասխանել լրագրողների հարցումներին։