Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը գրում է․
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, կրկին խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ ՀՀ վարչապետից է տեղեկացել, որ նա վրաերթից տեղյակ չի եղել։
Այսպիսի հայտարարությունը անուղղակի ցուցում է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի քրեական գործով քողարկվեն վարչապետի տեղեկացվածության վերաբերյալ ապացույցները։ Այսպիսի պայմաններում տուժող կողմը ինչպե՞ս կարող է քրեական գործով օբյեկտիվ քննության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք ունենալ։
Այս պաշտոնյան արդեն զազրելի վարքագիծ է դրսևորում՝ հերթական անգամ դժբախտ դեպքն օգտագործելով քաղաքական նպատակներով….