00:00:00

Հայաստանի կին բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Ստամբուլում

22:24, 12 մայիս 2022 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան հաղթանակով մեկնարկեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջին մենամարտում մեր 54 կգ քաշային մարզուհին վստահ հաղթանակ տոնեց ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի նկատմամբ:

Այսօր ռինգ է մտել նաև մեր 50 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը, որը մեկնարկային մարտում 3:2 հաշվով հաղթել է ֆինն Պիհլա Կայվո-Օյային: Պայքարն առաջնությունում շարունակում է նաև 70 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Մեր կին բռնցքամարտիկները հաջորդ մրցամարտերը կանցկացնեն մայիսի 13-ին և 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր