00:00:00

Ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու. Սաղաթելյան

10:13, 07 մայիս 2022 Քաղաքականություն

Դիմադրության շարժման առաջնորդներից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է այսօրվա ծրագրի մասին:

«Սիրելի հայրենակիցներ, կրկին այսօրվա ծրագրի մասին։ Ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։ Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ»,-գրել է Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից սկսած ընդդիմադիր ակտիվիստները ժամանակ առ ժամանակ փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը: Մինչ այդ երթեր ու հանրահավաքներ էին միայն իրականացնում:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր