00:00:00

Արցախը միշտ տեղեկացված է եղել բանակցություններից, ամեն ինչ համաձայնեցվել է, այդպես էլ կշարունակենք․ Արմեն Գրիգորյան

23:32, 20 մայիս 2022 Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները, երբ Արցախի իշխանություններին տեղեկացնում են Ադրբեջանի հետ բանակցությունների բովանդակության մասին, խորը համոզմունք ունեն, որ այն, ինչ անում են, նաև բխում է Արցախում ապրող մեր հայրենակիցների շահերից և այդ ինֆորմացիոն Արցախի հետ կիսվելով փորձում է միասնականություն ստեղծել, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։

Այս մասին Factor TV–ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր և Արցախի հարցը դուրս մնա այս երկու պետությունների հարթությունից և տարվի այլ հարթություն։

«Եվ ես կարծում եմ, որ այստեղ մեծ հաշվով պետք է խնդիր չառաջանա։ Առաջ գնալու առումով   մենք միշտ կապի մեջ ենք եղել Ստեփանակերտի հետ և շարունակելու ենք լինել։ Միշտ էլ Ստեփանակերտը տեղեկացված է եղել և տեղեկացված կլինի և առաջ շարժվելուց մենք միշտ կլսենք Ստեփանակերտի ձայնը»,- ասել է նա։

Հարցին, իսկ ինչ կանեն ՀՀ իշխանությունները, եթե ինչ–որ բանի հետ Արցախը չհամաձայնի, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ առ այսօր Արցախի հետ ամեն ինչ համաձայնեցվել է և արդյունավետ աշխատանք է տարվել։ «Եվ կարծում եմ, որ մենք այս տոնով էլ կշարունակենք մեր աշխատանքներ»,– ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր