Գործի 60-70 տոկոսն արված է։ Ասել է Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում՝ առաջիկա ծրագրերի մասին խոսելով։
«Մեր առաջիկա օրերի խնդիրն է փակել Երևանի բոլոր փողոցներն ու հրապարակները»,- ասել է Սաղաթելյանը։
Մայիսի 7-ին՝ ժամը 13-ին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Առավոտյան ժամը 9։30 Աշտարակի խճուղուց ավտոերթով դեպի Վանաձոր կգնանք․ ճանապարհին կանգառներ էլ կլինեն։
Նույն օրը ժամը 12-ին Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։
Ժամը 13-14-ը Երևան քաղաքում բարձր երաժշտությամբ շրջեն մեքենաները, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգ` «Արցախն է կանչում» և «Զարթնիր, լաո»։
Իսկ երեկոյան` ժամը 18-20։00-ն տեղի կունենա մշակութային միջոցառում. 20։00 հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։