Մենք տեղեկություն ստացանք, որ Հաղթանակի կամրջի մոտ մեր մյուս երթին ոստիկանությունը խոչընդոտում է, գուցե նաև բերման ենթարկելու փորձ է եղել և մենք ամբողջությւամբ փողոցը փակեցինք, ու մեր պահանջն էր, որ մեր ընկերներին թողեն շարունակել երթը։ Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Բաղրամյանով շարժվող երթի ժամանակ լարվածություն առաջացավ քաղաքացիների և ոստիկաների միջև։
«Երբ տեղեկացանք, որ մեր ընկերների երթը շարունակվում է, նորից բացեցինք ճանապարհը։ Այդ ընթացքում կարմիր ու սև բերետավորները հասան, փորձեցին մի քնաի հոգու տանել, որը նրանց չհաջողվեց»,-նշեց Լևոն Քոչարյանը, ով մասնակցում է Բաղրամյանով շարժվող երթին։
Հիշեցնենք, որ դրանից րոպեներ առաջ ակցիայի մասնակիցները փողոցի մի ուղղությունը բացել էին և առաջ էին շարժվում ճանապարհի մի հատվածով։