00:00:00

Երաշխավորում ենք Նիկոլ Փաշինյանի ու իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը․ Արթուր Վանեցյան

13:58, 06 մայիս 2022 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը թաքնվում է ոստիկանական ուժերի հետևում։ Այս մասին հայտարարել է Արթուր Վանեցյանը։

 

«Մի մարդ, ով իրեն հռչակել է ժողովրդական վարչապետ և ժողովրդավարչության բաստիոն, այսօր մնացել է բացառապես ոտսիկանական ուժերի պահպանության ներքո»,-ասել է նա։

 

Հարցին, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը, եթե իրենք հասնեն իշխանության, Վանեցյանն ասել է, որ ինքը 100 տոկոս երաշխավորում է Նիկոլ Փաշինյանի ու այսօվա իշխանության անդամների ֆիզիկական անվտանգությունը․ «Նրանք պետք է իմանան, որ իրենց որևէ բան չի լինելու։

 

Բայց դրա հետ մեկտեղ պետք է լինի քննություն։ Եթե կապացուցվի այս կամ այն մարդու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեղքը հանցագործությունների մեջ, նրանք պետք է պատժվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր