Հանրապետության հրապարակից ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել ընդհանուր թվով 11 քաղաքացի։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ 2 անձ բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, իսկ 9 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։