Նիկոլ Փաշինյանի դիմանկարը կրծքին դաջած երիտասարդը ջնջել է այն ու պայքարում է Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է Yerevan Today-ը։
Երիտասարդի խոսքերով, Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մի լավ բան չի փոխվել, ամեն ինչ ավելի է վատացել․ «Ես քայլել եմ Նիկոլի համար, սակայն այսօրվա օրով սաղս փոշմանել ենք ու պետք է նորից իրեն հետ ուղարկենք իրենց հայրենիք»։
Նա նշել է, որ Փաշինյանը ժամանակին շատ լավ խոստումներ է տվել, սակայn որևէ մեկը չի կատարել, միայն վատն է արել․ «Էսօրվա օրով ամեն ինչ թանկացել է, չես կարողանում հանգիստ քայլել»։
Ինչ վերաբերում է դաջվածքին, երիտասարդն ասել է, որ շատ էին սիրում ու հարգում Փաշինjանին, դրա համար է որոշել անել, հետո փոշմանել է՝ հիմա Փաշինյաnի պատկերին փոխարինելու է այլ պատկեր, ընթացքի մեջ է։ Դա եղել է 8-9 ամիս անց։