00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սպասվում են անձրևներ

06:12, 29 ապրիլ 2022

Հանրապետության տարածքում`

 

Ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   28.80C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       2.00C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 13.60C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր