00:00:00

ԱԺ-ն վերածվում է «գազանանոցի». խորհրդարանի բակում ճագարներ են հայտնվել (լուսանկարներ)

17:01, 28 ապրիլ 2022

Irakanum.am-ին այսօր հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի բակում հայտնվել են ճագարներ։ Թե ում «փայլուն» ուղեղում է առաջացել նման գաղափար, որ երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի բակում որոշել է ճագար բազմացնել, հայտնի չէ։

Չնայած հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ չեն գնում, կարելի է ենթադրել, որ հերթական «կրեատիվ» գաղափարը ծագել է կա՛մ ՔՊ-ական պատգամավորների, կա՛մ աշխատակազմի գլխում։

Ուղղակի հաշվի չի առնվել թերեւս մեկ կարեւոր հանգամանք, որ նապաստակը համարվում է վախկոտ կենդանի: Ինչեւէ, օրենսդիր մարմինը կամաց-կամաց վերածվում է «գազանանոցի», եւ այդ ուղղությամբ «գործուն» քայլեր ձեռնարկվել են։ Սպասենք, որ հաջորդիվ ԱԺ-ում «կհայտնվի» նաեւ Չալոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր