00:00:00

Դավիթ Բաբայանը զրուցել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳ ղեկավար Վիտալի Իգնատևի հետ

15:08, 28 ապրիլ 2022

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր