00:00:00

Զոհված զինվորների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին.ակցիա՝ Դատախազության դիմաց

12:01, 28 ապրիլ 2022

Զոհված զինվորների հարազատները շարունակում են ակցիան՝ Դատախազության դիմաց, նրանք գիշերն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։ Ծնողները 48 ժամ ժամանակ էին տվել՝ նշված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, սակայն երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանը ծնողների հետ հանդիպմանը նշեցին, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 5-օրյա ժամկետ՝ միջնորդության լուծման համար, ինչից հետո իրավիճակը լարվեց Ծնողների և դատախազության ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ապա ծնողների մի մասը որոշել են գիշերել դատախազության շենքի մոտ՝ պահանջելով առավել սեղմ ժամկետներում միջնորդությանը լուծում տալ, մեղադրյալ ներգրավել և կալանավորել Փաշինյանին, քանի որ գտնում են, որ Փաշինյանը կարող է փախչել ՀՀ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր