00:00:00

Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից. Երևանի քաղաքապետ

09:14, 28 ապրիլ 2022

Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հարցին, իսկ եթե զրկվի, ինչ է անելու, Սարգսյանը պատասխանեց. «Եկեք էդ բաներով չխոսենք, էլի... Ես կարծում եմ՝ նմանատիպ բան չի կարող լինել»։

Անդրադառնալով հարցին՝ անարդար չի համարում իր թիմի կողմից քաղաքապետի պաշտոնում իր փոխարեն Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, Սարգսյանը ասաց․ «Անարդարության զգացում, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի է՝ ես պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր