00:00:00

Կորոնավիրուսային սահմանափակումները հանվեցին․ նոր որոշում

12:07, 28 ապրիլ 2022 Առողջություն

Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Նման որոշում ընդունվեց այսօր կառավարության նիստում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  նշեց, որ մայիսի 1-ից հանվել է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:

Նախարար Ավանեսյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումը կապված  է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ:

«Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել եմ»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր