00:00:00

Հայտնի է երբ կբարձրանա ատեստավորում ստացած ուսուցիչների աշխատավարձը

07:48, 28 ապրիլ 2022

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ կրկին ուսուցիչների աշխատավարձերի մասին խոսելով:

«Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը միշտ եղել է մեր օրակարգում», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե մի խումբ ուսուցիչներ դիմել են ու ասել, որ բոլորի աշխատավարձն են բարձրացրել՝ նկատի չունենալով, թե այդ ուսուցիչը ինչ որակներ ունի:

«Մտածում էինք, որ ոչ թե մենք որոշենք՝ ինչքան է ուցուցչի աշխատավարձը, այլ՝ ուսուցիչն ինքը որոշի ու, ի վերջո, պլանավորեցինք ու 2021 թվականի գարնանից սկսեցինք բարեփոխումը և ուսուցիչներին հնարավորություն տվեցինք, որ նրանք կամավոր կամքով ատեստավորվեն», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե նախորդ տարի ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը մայիսի 1-ից կբարձրանա:

Նախագծի համաձայն՝ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ:

Ատեստավորումն անցկացվում է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան։ 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Հավելավճար տրվում է միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցչին:

Ատեստավորման արդյունքում 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված․ հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով: Եթե ատեստավորված ուսուցիչը հավաքում է 59 տոկոսից ցածր միավոր, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում պետք է վերաատեստավորվի։

Ապա Փաշինյանը խոսեց  դպրոց տանող ճանապարհների մասին՝ նշելով, թե պետք է երեխաները «դարուփոս» ճանապարհով դպրոց չգնան:

«Սա մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, առաջիկայում շատ բարդ քննարկումներ ենք ունենալու», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետաքրքրվեց՝ կա՞ն ուսուցիչներ, որ մայիսի 1-ից 400 հազար դրամ աշխատավարձ կստանան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ասաց, թե չեն կարող լինել, քանի որ նոր են որոշումը կայացնում:

«Այս պահին չկան, բայց կլինեն», - ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր