00:00:00

Պարեկները տուգանել են Լոռվա մարզպետի հորը, Սպիտակի քաղաքապետին, Վանաձորի ամենահայտնի քրեական հեղինակության որդուն. Դանիել Իոաննիսյան

18:41, 23 ապրիլ 2022

Պարեկների համար անպատժելիներ ու արտոնյալներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Լոռվա մարզում պարեկային ծառայության մեկ շաբաթ աշխատելու ընթացքում տուգանվել են`

 
 

1. Լոռվա ներկայիս մարզպետի հայրը (մեքենան տուգանային տանելով),

 

2. Սպիտակի ներկայիս քաղաքապետը (մեքենան տուգանային տանելով),

3. Վանաձորի նախկին քաղաքապետը,

4. Վանաձորի ամենահայտնի քրեական հեղինակության որդին։

Հ.Գ. Լոռիում որոշ դիմադրող քրեական հեղինակություններ երկար կհիշեն արցունքաբեր գազի ազդեցությունը»,- գրել է Իոաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր