00:00:00

«Թող մեր հայրենակիցներն իրենք դատեն, թե ինչ «խաղաղություն» է առաջարկում Ադրբեջանը»․ Տ․ Հայրապետյան

18:40, 23 ապրիլ 2022 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Երեկ Ալիևը կրկին անգամ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում և հանդես եկել հերթական քսենոֆոբիկ ու ռազմատենչ հայտարարություններով: Քանի որ ելույթը երկար է, առանձնացրել եմ մի քանի կարևոր դրվագներ, մեջբերումները բառացի են: Թող մեր հայրենակիցներն իրենք դատեն, թե ինչ «խաղաղություն» է առաջարկում Ադրբեջանը, ինչ է նշանակում «խաղաղության պայմանագիր» մի պետության ղեկավարի հետ, որն ինքն է խոստովանում, որ մեծացրել է սերունդ հայի հանդեպ ատելությամբ՝ հատուկ վրեժի նպատակով: Դատեք, թե ինչ երաշխիքներ պետք է տա Ալիևը Արցախի մեր հայրենակիցներին:

–Մենք վրեժ ենք լուծել թշնամուց մարտի դաշտում: 
–Այսուհետ ադրբեջանցի ժողովուրդը ապրելու է որպես հաղթական ժողովուրդ, իսկ Ադրբեջան պետությունը որպես հաղթող պետություն: 
–Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով մենք մեծացրել ենք երիտասարդ սերունդը՝ հայրենասիրության, թշնամու հանդեպ ատելության և հայրենիքին նվիրվածության ոգով: 

–Ի հակակշիռ 30 տարվա անիմաստ բանակցությունների՝ ադրբեջանցի ժողովուրդը ցույց տվեց իր ուժը: 
-Յուրաքանչյուրը, որ գա այստեղ, պետք է տեսնի, որ մենք ոչ միայն օկուպանտներին ենք ոչնչացրել, այս ֆաշիստներին: Մենք Հարավային Կովկասը մաքրել ենք ֆաշիստներից: 

–Մենք միմիայն ուժեղացնելու ենք մեր ռազմական հզորությունը:
–«Խաղաղության պայմանագիրը» հենց մեր առաջ քաշած հինգ սկզբունքների վրա պետք է ստորագրվի, դա վերջին հնարավորությունն է Հայաստանի համար: 
–Մենք պետք է բոլորին պատմենք պատմությունը: Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից պատմական փաստ է, Ադրբեջանի կողմից Երևանը Հայաստանին նվիրելը ևս պատմական փաստ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր