00:00:00

ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ Ղարաբաղի պատվիրակության ղեկավարը քննարկել են հումանիտար հարցեր

12:51, 23 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի  գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին  շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի  և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր