ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները նախօրոք պետք է հավատարմագրվեն։
Նաև հայտնվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները կշարժվեն կառավարության շենքի մոտից ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ին:
Ենթադրվում է, որ հենց այդ ժամերին հուշահամալիրում կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս տարի ջահերով երթը տարբերվելու է նախորդ տարիներից։ Այս անգամ երթի մասնակիցները հուշահամալիր բարձրանալուց հետո չեն իջնելու, գիշերելու են այնտես։