Ընդդիմությունն ուզում է ամեն ինչ անել, որ մի ցնցում լինի, գան իշխանության։ Թող Օպերայում ասեն իրենց այլընտրանքային լուծումը, որն ավելի լավն է, քան իշխանությանը։ Նման ծրագիր չեմ լսել իրենցից։
Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Եթե իրենք հաջողեն, որևէ ձևով խառնեն երկիրը, հնարավորություն կտան, որ էլի հարձակման ենթարկվենք, պատերազմ լինի։ Մարդկանց էմոցիաների հետ են խաղում։ Զոհվածների ծնողներին ասում են, որ քո երեխայի արյունը ուրանում են, արի մեր հանրահավաքին»,- ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ այսօր վարչապետը լավ ձևակերպում է տվել` Արցախը ի՞ր է, որ հանձնեն։