Գաղտնիք չէ, որ գործող հեղափոխական իշխանությունները յուրահատուկ սովորություն ունեն՝ իրենց վերագրել նախկին իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի կատարած աշխատանքը և հպարտանալ նախկինների ցույց տված արդյունքներով: Այս առումով բացառություն չէ նաև Սյունիքի մարզը: Հեղափոխությունից հետո մարզում բազմաթիվ նոր աննախադեպ ծրագրերի անոնսներ արվեցին , սակայն, դրանց ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ծրագրերը ոչ նոր են, ոչ էլ աննախադեպ Սյունիքի մարզի և սյունեցիների համար: Այդ ծրագրերի առյուծի բաժինը արդեն իսկ իրականացվում էր Սյունիքի նախկին երկարամյա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին:
Բերենք օրինակներ:
1.Կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ Սյունիքի մարզում 2019 թվականին USAID-Ն գյուղատնտեսույան զարգացման ծրագրեր է իրականացրել: Մինչդեռ USAID-ի կողմից Սյունիքին տրամադրվող օժանդակությունը սկիզբ է առել դեռևս 2000-ականների սկզբին՝ մարզպետարանի հետ ակտիվ համագործակցության ձևաչափով: Մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ու նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բնապահպանական բաղադրիչի շրջանակում Քաջարան համայնքին տրամադրվել է պլաստիկ թափոնների հավաքման 30 աղբաման: 2015-ին USAID և այլ միջազգային կազմակերպությունների օգնությամբ իրականացվել են գյուղատնտեսության զարգացման մի շարք ծրագրեր: Մասնավորապես՝ մարզում համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում ընդգրկվել է 17 համայնք, որոնց տրվել են 24 անիվավոր տրակտորներ, 836 հատ գյուղգործիքներ, կատարվել է 35961 հա արոտների ջրաբիացում, իրականացվել է Շուկաներ Մեղրիի համար ծրագիրը:
2.Օրերս Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատվել է USAID-ի ֆինանսական աջակցությամբ Գորիսի թվով 19 շենքերի տանիքներին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու ծրագիրը: Այս ծրագիրը սկսել է իրանացվել 2016-2017 թվականներին և ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզում տեղադրվել է 1 ֆոտովոլտային կայան, իսկ դրամախնայողությունը կազմել է 228858,24 ՀՀ դրամ:
3.Քաջարանի կանաչ լուսավորության ծրագիրը որը այսօր կյանքի է կոչվում հաստավել է 2016 թվականի հուլիսից: Այն ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունք էր:
4.Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը հաստատվել է դեռևս 2015 թվականին: Այսօր կառավարությունը սկսել է իրականացնել այդ ծրագիրը այն ներառելով Քաջարան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի մեջ:
5.ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք դեռևս 2016-ին: Հեղափոխոթյունից հետո նոր իշխանությունները սկսեցին կյանքի կոչել տվյալ ծրագիրը այն ներառելով Գորիսի հնգամյա զարգացման պլանի մեջ:
6.Շաբաթներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով: Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2014-2016 թվականներին մեկնարկած ծրագրի շարունակությունն է: Կենտրոնները հիմնվել էին Բնունիսում, Բարձրավանում, Տարոնիկում, Թասիկում, Ալվանքում, Նռնաձորում, Հացավանում և Եղվարդում:
7.«Գյուղական համայնքների զարգացումը Մեղրիի տարածաշրջանում» ծրագիրը որը հեղափոխությունից հետո ներառվել է Մեղրի համայնքի զարգացման հնգամյա պլանում սկիզբ է առել 2011 թվականին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) աջակցությամբ: Ծրագրի 2-րդ հիմնական փուլը սկսվել է 2014թ․ հունիսին մինչև 2016 թ․ դեկտեմբերի 15-ը։ Ծրագրի բյուջեն կազմում է 2՛209՛000 շվեյցարական ֆրանկ
8.Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների ծրագիրը որը շարունակվել է 2021 թվականից սկիզբ է առել 2015 թվականին՝և ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի կողմից:
9.Այսօր իշխանությունները Շիկահողում փորձում են գյուղին նոր՝ էկոգյուղի կերպար հաղորդել: Այդ ծրագրի հիմքում դրված է դեռևս 2012 թվականին Գերմանական զարգացման բանկի /KFW/ ֆինանսավորմամբ, իրականացված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր ծավալը 8.25 մլն եվրո էր, որը ուղղվել է Շիկահողի կենսոլորտային արգելոցի ստեղծմանը և Կապան, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն, Ն.Հանդ համայնքների զարգացմանը:
10.Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջում հաճախ կարելի է հանդիպել Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակներում այս կամ այն ծրագրի մասին ինֆորմացիային: Գործակալության հետ համագործակցության ակտիվ փուլը սկսվել է 2012 թվականին, երբ Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում բացվեց առաջին ,Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնը:
11.«Մեղրի» պետական սահմանի անցման կետի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ծրագիրը, որը այսօր իրականացվում է գործող իշխանությունների կողմից հաստատվել է դեռևս 2011 թվականին ՝ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ :
12.Հեղափոխությունից հետո Սյունիքի մարզպետարանի հաշվետվությունների մեջ կարելի է տեսնել գյուղատնտեսության ոլորտում Սերմարտադրողների միություն ՍՊԸ-ի հետ ակտիվ համագործակցությունը: Այդ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2013 թվականին՝ տվյալները առկա են մարզպետարանի այդ տարվա տարեկան հաշվետվության մեջ: Մասնավորապես միայն այդ տարի ՍԱՄ-ի միջոցով տրվել է 8.1 տոննա էլիտա սերմացու:
13.Հեղափոխությունից հետո իշխանությունները հայտնեցին, որ Սյունիքի մարզում կիրականացվի “Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում” ծրագիրը “Ռազմավարական Զարգացման Գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվել Շվեյցարական Համագործակցության և Զարգացման Գործակալության (ՇՀԶԳ) կողմից: Ծրագրի գործընկերներն են եղել ՀՀ Տարածքային Կառավարման նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, համայնքապետեր, կաթի և մսի շուկայի դերակատարներ: Այս ծրագիրը նույնպես հաստատվել է 2016 թվականին և դրա իրականացման համար՝ ըստ մարզպետարանի հրապարակած տարեկան հաշվետվության հատկացվել էր 265 միլիոն դրամ:
15.ԵՄ կողմից 25 միլիոն դոլարի դրամաշնորհը կառավարությունը ամիսներ առաջ ուղղել է մարզերում էլեկտրոնային կառավարման հարթակների գործարկմանը: Մինչդեռ պետք է նշել, որ Հայաստանի առաջին մարզը որտեղ GIS-ի հարթակի միջոցով ներդրվեց տնտեսության էլեկտրոնային կառավարման համակարգը Սյունիքն էր և տեղի ուենցավ դա 2016 թվականին
16.Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման 4-րդ տրանշը, որը Բաղկացած էր 3 ենթահատվածից՝ Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ հաստատվել է դեռևս 2015 թվականին:
17.Համայնքների խոշորացման ծրագիրը որը այսօր իրականացնում են Սյունիքի մարզի իշխանությունները նույնպես սկիզբ են առել Սուրիկ Խաչատրյանի կառավարման տարիներին: Այսպես՝ 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք:
18.Սյունիքում սպանդանոցների կառուցման ծրագիրը, որը այսօր դարձել է մարզային իշխանությունների այցեքարտերից մեկը սկիզբ է առել դեռևս 2015 թվականին, Այդ ժամանակահատվածում կառուցվել են սպանդանոցներ, որոնք նպաստել են մսի իրացման խնդրի լուծմանը, ինչպես նաև տեղերում ստեղծել են վերամշակման փոքր արտադրամասեր, որոնք էապես թեթևացրել են գյուղմթերքի իրացման հոգսերը:
19.Երբ իշխանությունները 2019-ին պարծենում էին նրանով, որ Մուխութուրյան ջրատարի ջրաքանակի համար քլորի կայանի կառուցում են նախաձեռնել պետք է նաև հիշեն, որ ուղիղ 21 տարի է՝ Գորիսն ու գյուղերն ունեն շուրջօրյա ջրամատակարարում շնորհիվ այն բանի, որ 1996թ-ին Սուրիկ Խաչատրյանի անմիջական ջանքերով և անձնական միջոցներով սկսվեց նշված ջրատարի կառուցումը::
20.Մինչ ՀՀ տնտեսության պատասխանատուները այցելուն են Սյունիք և խոսում մարզի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, նշենք, որ Սյունիքի մարզպետարանի և Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ նախաձեռնած ՀՀ Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացիայի ծրագիրը կազմվել է դեռևս 2013 թվականին:
21.Նիկոլ Փաշինյանը իր իրանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ երբեք չի մոռանում հիշատակել Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրերի իրականացումը: Նշենք, որ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերին՝ նույնպես Սուրիկ Խաչատրյանի մարզպետ եղած տարիներին:
22.Իշխանությունները նաև հաճախ են հայտարարում, որ մարզերում մեծ ուշադրություն է դարձվում ներառական կրթության զարգացմանը: Սյունիքի մարզը ՀՀ-ում առաջին մարզն էր, որն անցում կատարեց համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանը: 2016 թվականից սկսած Սյունիքի բոլոր դպրոցներում աստիճանաբար է սկսել է իրականացվել ներառական կրթություն:Այդ ողջ գործընթացը ավարտվել է 2018 թվականին՝ մինչ հեղափոխության մեկնարկը:
23.Նույնիսկ ներդրումային համաժողովները որոնք կազմակերպում էին հեղափոխական իշխանությունները 2018-ից հետո նորություն չէին Սյունիքի ներդրումային առաջին համաժողովը տեղի է ունեցել 2013 թվականի հոյեմբերին:
24.Սյունիք Ֆուդ ընկերությունը ուր վերջերս էր այցելել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնադրվել է 2014 թվականին: Նույնը կարելի է ասել նաև նախարարի այցելած մեկ այլ ընկերության՝ «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ի մասին; 2011թ. Հայաստանի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ գործարանը վերանորոգվել է առաջին և վերջին անգամ:
25.Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն ուր հաճախ են աշխատանքային այցերով լինում Սյունիքի մարզպետները բացվել է 2013 թվականին՝ մարզպետարանի գործուն աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժողությունը ավել քան 432 միլիոն դրամ էր;
26.Հեղափոխությունից հետո մարզպետ նշանակված Հունան Պողոսյանը իր պաշտոնավարման ավարտին ներկայացրած հաշվետվության մեջ զետեղել էր՝ Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման կետը: Նշենք, որ Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգվել են յուրաքանչյուր տարի՝ սկսած 2013 թվականից և այդ նպատակով գումարներ են հատկացվել կառավարության պահուստային ֆոնդից:
27.Վերջերս տեղեկություն տարածվեց՜ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին մասին; Տվյալ ճանապարհահատվածի վերականգնողական վերջին աշխատանքը տեղի էր ունեցել 2016 թվականին և այդ նպատակով հատկացվել էր 327 միլիոն դրամ:
28.Հեղափոխությունից հետո մարզի իշխանությունները ամեն տարի Սյունիքի Անասնաշուկայի տարածքում Ոչխարների խուզման փառատոն են իրականացնում: Հիշեցնենք, որ Սյունիքի անասնաշուկան կառուցվել է 2015 թվականին՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անմիջական ջանքերի շնորհիվ և Ռազմավարական Զարգացման Գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության գործակալությունը:
29.Գործող իշխանությունները անչափ հպարտանում են մարզում առողջապահական հիմնարկների վերանորգման ծրագրերով: Մասնավորապես այս տարի նախատեսվում է վերանորոգել Սիսիանի ԲԿ-ն և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, ինչպես նաև Կապանի բժշկական կենտրոնում բացվեց առաջին ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնը: Նշենք, որ Սիսիանի ԲԿ-ն բարեկարգվել էր ոչ վաղ անցյալում՝ 2015 թվականին, դրանից ամիսներ անց շահագործման է հանձնվել Մեղրիի ԲԿ-ն: 2016թ –ին «Գորիս» ԲԿ–ում մարզպետ Խաչատրյանի մասնակցությամբ բացվեց լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը: Նույն թվականին բացվեց Գորիսում հեմոդիալեզի կենտրոնը; Ավելի վաղ՝ 2009 թվականին Գորիսի և Ակներ համայնքի տարանցիկ գոտում կառուցվեց սրտաբանական կենտրոնը:
Եվ այսպես, եթե փորձենք հակիրճ ներկայացնել,թե ինչ աշխատանք է կատարել մարզպետի պաշտոնում եղած ժամանակ Սուրիկ Խաչատրյանը և համեմատենք այդ աշխատանքը հեղափոխականների 4 տարվա իրականացրած աննախադեպ ծրագրերի հետ կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը:
Սուրիկ Խաչատրյանի մարզպետ եղած տարիներին Սյունիքում գործարկվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը, ՄԱԿ-ի ռեգիոնալ բյուրոյի աջակցությամբ մարզում իրականացվել են «Կայուն դպրոցական սնունդ>» և «Տաք սնունդ» ծրագրերը, Մեղրիում բացվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը, Սյունիքի մարզում սկսվել են իրականացվել հետազոտություններ վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությամբ՝ մարզի մի շարք համայնքներում այն գործնականում կիրառելու նպատակով, իրականացվել է Ակների, Հարթաշենի, Խնձորեսկի խմելու ջրի բաշխիչ ցանցերի, Տաթևի խմելու ջրի ներքին ցանցի, Ախլաթյանի խմելու ջրի ջրընդունիչների և ջրատարի կառուցում, Նորավանի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցում, Հարժիսի, Քարաշենի, Կոռնիձորի դպրոցների, Որոտանի ջրընդունիչի և ջրատարի, Կապանի արվեստի դպրոցի, Շուռնուխի ջրամատակարարման համակարգի, Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի վերակառուցումը, Սիսիանի Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի անվան տուն-թանգարանի վերանորոգումը, Մեղրու N1 դպրոցի հիմնանորոգումը, Ագարակ քաղաքի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցումը, Կապանի պահածոների գործարանի բացումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների վերամշակման գործարանի կառուցումը,Տաթևի վանական համալիրի, Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու, Գորիսի երկու քարայրերի, Մելիք Օհանի ապարանքի վերանորոգումը: Ավարտին է հասցվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցումը: Գազաֆիկացվել է շուրջ 23 համայնք, կապույտ վառելիքը հասել է մարզի անգամ ամենահեռավոր գյուղեր: 67,2 մլն դրամով կառուցվել է Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասի ջրամատակարարման համակարգը, իսկ 40,8 մլն դրամով վերակառուցվել քաղաքի կոյուղու ներքին ցանցը: Սրաշեն, Կոռնիձոր եւ Տանձատափ համայնքներում կառուցվել են գյուղապետարանի նոր շենքեր` 129,6 մլն դրամի շրջանակներում: Մարզում տուրիզմի զարգացման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրագործվել է «Իմ Հայաստանը» մշակութային տուրիզմի զարգացման ծրագիրը: «The HALO Trust » ականազերծման բարեգործական կազմակերպությունը և «Հայաստանի հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոնը» (ACHD) ԱՄՆ դեսպանատան հետ միասին տարիներ շարունակ իրականացվել են ականադաշտերի ականազերծման աշխատանքներ: Կատարվել են 29 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ: Մուխութուրյան ջրագծի կառուցման շնորհիվ Սյունիքի 5 քաղաքային և 21 գյուղական բնակավայր օգտվում են շուրջօրյա ջրամատակարարումից: 2008 թվականին 750 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով վերականգնվել է Գորիսի ներքին ջրամատակարարման ցանցի 40 տոկոսը, կառուցվեց 36 կմ երկարությամբ նոր ջրատար:
Իսկ ինչով՞ են աչքի ընկել հեղափոխականները վերջին 4 տարիների ընթացքում:Դիցուք՝ 2019-ին կազմակերպվել է Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ներդրումային համաժողովը, որի արդյունքներից ի դեպ մինչ օրս որևէ տեղեկություն չկա: Կապանի թիվ 6 եւ թիվ 13 հիմնական դպրոցներում բացվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Կապանում «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ-ի ջանքերով սկսել է գործել իտալական պիցցայի արտադրությամբ զբաղվող արտադրամասը: Սկսվել է Օդանավակայանի վերաշահագործման գործընթացը, որը այդպես էլ տրամաբանական ավարտին չի հասցվել: Տաթև և Կապան համայնքներում 2019թ. կատարվում են զիփ-լայն և էքստրիմ զբոսաշրջության համալիրի շինարարական աշխատանքներ: Մարզում իրականացվել է Եվրոմիության կողմից համաֆինանսավորվող «Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը: բացվել է Լեգենդների արահետը, որը կապում է Գորիս ու Կապան քաղաքները: 250 կմ երկարություն ունեցող արահետը: Թերևս այսքանը, ինչպես հասկանում ենք չի կառուցվել որևէ ռազմավարական նշանակություն ունեցող գործարան, չեն լուծվել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, տեղեկություն չկա մարզում իրականացված ներդրումների մասին: Ահա սա է Սյունիքում իշխանությունների աննախադեպ ծրագրերի իրական դեմքը: