00:00:00

«Ի՞նչ արժեք ունի Փաշինյանի այսօրվա խոսքը, երբ տրված է զանգվածային ակցիաներ կազմակերպելու մեկնարկը». Սուրենյանց

12:45, 22 ապրիլ 2022

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ո՞ւմ է պետք ավելի թուլացած Հայաստան
Տարօրինակ վարքագիծ ունի Նիկոլ Փաշինյանը։
Նախ, նա հանդես է գալիս էպատաժային, շոկային, հասարակության համար զգայուն հայտարարություններով, որոնք կարող են հանգեցնել Արցախի հայաթափությանը կամ վտանգել Հայաստանի ներքաղաքական կայունությունը, հետո փորձում է խմբագրել դրանք։
Ի՞նչ արժեք ունի Փաշինյանի այսօրվա խոսքը, երբ խորհրդարանական ընդդիմության կողմից արդեն տրված է ապրիլի 25-ից զանգվածային ակցիաներ կազմակերպելու գործընթացի մեկնարկը։ Ո՞ւմ է պետք ներքաղաքական դիմակայություն Հայաստանում, ո՞ւմ է պետք ավելի «թրջված» իշխանություն ու «տերևաթափ» ընդդիմություն, մի խոսքով` ավելի թուլացած Հայաստան։
Փաշինյանի՞ն, ընդդիմությա՞նը, թե նրանց ենթադրյալ ընդհանուր մոդերատորին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր