00:00:00

Թալիբները արգելափակել են TikTok-ը

20:54, 21 ապրիլ 2022 Աշխարհ

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետը որոշում է ընդունել արգելափակել TikTok սոցիալական ցանցը որպես «բարոյազուրկ հավելված»: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին:

«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր է արգելափակել PUBG խաղերը եւ TikTok անվանումով հավելվածը, որոնք մոլորության մեջ են գցում աճող սերնդին»,-Սամանղանին հաղորդել է Twitter-ում:

Թալիբների նախարարների կաբինետը նաեւ հանձնարարել է նախարարությանը՝ թույլ չտալ այնպիսի նյութերի ու ծրագրերի հրապարակում, որոնք չունեն բարոյախոսական բովանդակություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր